«Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագիրը մտնում է գործնական փուլ. քաղաքապետարան

«Կասկադ» համալիրի վերակառուցման նախագիծն օրերս արժանացել է կառավարության հավանությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3–ին, հայտնել են քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

«Ներդրողի հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, որոնցով կկարգավորվեն Կասկադի նոր հատվածը կառուցելուն և հարակից հողամասերն օտարելուն առնչվող հարաբերությունները:

Առաջիկայում կմեկնարկեն Կասկադի վերևի հատվածում նախկինում մեկնարկած և անավարտ մնացած շինարարության առկա հիմքերի քանդման աշխատանքները, ինչպես նաև նախագծի հայեցակարգի համաձայնեցման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ»,- նշվում է հաղորդագրությունում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031