Իրենց փաստաբանիկ հորջորջող գաճաճները իրենց ճենճոտ լապշան չփորձեն կախ տալ մեր հանրության ականջներից. Մկրտչյան

Ինչպես հայտնի է՝ խուլիգանության և Էջմիածնում թեկնածուի քարոզչությունը խոչընդոտելու արարքներ կատարելու համար ձերբակալվել են Կտրիճ Ներսիսյանի եղբայրներից մեկը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը:

Վերջիններիս փաստաբանը տեսանյութ է հրապարակել, որի կադրերը վերցված են Ներսիսյանների տան դիմաց առկա տեսախցիկներից: Տեսանյութն անձայն է:

Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը, որի հետ էլ հենց տեղի է ունեցել միջադեպը, արձագանքել է տեսանյութին՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում կատարելով.

«Խախտելով նախաքննության ընթացքում անմիջապես գործի քննությանը առնչվող նյութերի հրապարակման արգելքը` Կտրիճի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գրպանային փաստաբանները երեկ հրապարակել են մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են 3 հոգի «զրուցում», փորձելով ներկայացնել սա իբրեւ ապացույց, թե որեւէ սադրանք, խուլիգանություն, քարոզարշավի խոչընդոտում չի եղել ։

Տեսանյութը, որքան հասկացա, վերցված է Ներսիսյանների տան դիմաց տեղադրված տեսանկարահանող սարքից։

Բանալի բառը` երեւում է …

Բա ձայնը ինչո՞ւ եք խլացրել, որ սեռական բնույթի հայհոյանքները, անվանարկումները, վիրավորանքները, սադրանքի իսկությունը չլսվի ՞ …

Հանրությանը ուզում եմ տեղեկացնել, որ մինչեւ 16:10 իմ ժամանելը Ոսկեհատ բնակավայր , մեր նախընտրական շտաբից ժամը 11:00-ից համայնքի կենտրոնական հատված են տանում ու տեղադրում իրազեկող, քարոզչական վրան, որպեսզի տեղյակ պահվի, որ 16:00 լինելու է հանդիպում թեկնածուի հետ։

Տեսանյութում իմ ավագանու ցուցակի հինգերորդ համարն է ու ամենատարեցը մեր թիմում, ով մինչեւ իմ գնալը արդեն այնտեղ է եղել իրազեկման եւս մի քանի թիմակցի հետ։

Անցնելիս Ներսիսյանների տան մոտով կրտսեր Ներսիսյանը վերջինիս հետ սկսել է խոսել սեռական բնույթի հայհոյանքներով, վիրավորանքներով համեմված (որովհետեւ նկատել է մեր քարոզչական թերթիկը իր մոտ ) ապա գումարվել է ավագ Ներսիսյանի կռվի տոնով նույնանման խոսույթը ու հորդորը, որ հեռանան:

Մինչեւ մեր գալը հասցրել էին սադրել նաեւ թիմակից աղջիկներից մեկին , ինչպես նաեւ <<ցրել>> բնակիչների կուտակումները եւ կուտակվել արդեն սեփական «ռեսուրսներով»։

Այս ամենն ասում եմ, որպեսզի իրենց փաստաբանիկներ հորջորջող գաճաճները իրենց ճենճոտ լապշան չփորձեն կախ տալ մեր հանրության ականջներից, մնացածը թող պարզեն նախաքննությունը եւ իրավապահները»,- գրել է Մկրտչյանը:

Հիշեցնենք՝ նշված անձինք մեղադրվում են խուլիգանության և Էջմիածնում թեկնածուի քարոզչությունը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։

Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ Գարեգին Բ-ի 68 ամյա եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և վերջինիս որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930