Skip to main content

Հաղարծինում վթարից տուժածները դուրս են գրվել, երեքը շարունակում են բուժում ստանալ. ԱՆ

Հաղարծինի մոտ վթարի հետևանքով տուժածներից երեքի վիճակը միջին ծանրության է գնահատվում: Այս մասին հայտնեց Առողջապահության նախարարության խոսնակը: Տուժած քաղաքացիները շարունակում են բուժօգնություն ստանալ:

Մնացած տուժածները դուրս են գրվել։

Հիշեցնենք՝ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ։

Ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել էր 30-ի։ Տուժածները մարզային բժշկական կենտրոնում ստացել են անհրաժեշտ բուժօգնություն: Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվել էր տուժածներից 9-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031