935 անձ ավտոբուսում տուգանվել է, 673-ը չվճարելու, մյուսները այլ անձի արտոնությունից օգտվելու համար

Անցած մեկ շաբաթվա ընթացքում համայնքային տրանսպորտում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 935 անձանց նկատմամբ կայացվել են տուգանքի որոշումներ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.9 հոդվածի համաձայն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։ «Մասնավորապես կայացվել է թվով 673 տուգանքի որոշում առանց տոմս երթևեկելու, թվով 89 այլ անձի արտոնությունից օգտվելու և թվով 173–ը վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։

Միաժամանակ քաղաքացիների կողմից ստացվել են թվով շուրջ 100 վարչական բողոքներ, որոնցից թվով 89 գործեր մերժվել են անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, իսկ թվով 11 գործերի վերաբերյալ կայացվել են վարչական ակտերի բեկանման մասին համապատասխան որոշումներ՝ հաշվի առնելով կատարված վճարման վավերացումը և վալիդատորի հետ առկա խնդիրը, ինչպես նաև Երևան քաղաքի «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ–ի կողմից տրված պարզաբանումը»,–ասաց նա։

Բաբայանը նաև տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 25 ինքնակամ շինության քանդման աշխատանքներ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930