Փաշինյանի երկրորդ հովհաննավանքյան ձախողումը նրան միևնույն է չի կանգնեցնելու․ Զուրաբյան

Փաշինյանի երկրորդ հովհաննավանքյան ձախողումը նրան միևնույն է չի կանգնեցնելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ավելին, հասկանալով, որ իր հետևում ժողովուրդ չկա, նա սաստկացնելու է ուժային և վարչական ճնշումները:

Այսօր նա լարեց իր ամբողջ մարդահավաքման ռեսուրսը, բայց ստացավ ավելի խղճուկ արդյունք քան անցյալ շաբաթ էր, հրապարակ բերելով բավականին մարգինալ և նույնքան ագրեսիվ զանգված (եթե մի քանի հարյուր մարդու մասին կարելի է կիրառել այդ բառը):

Նա կգերադասեր Մայր Աթոռի գրավումը կատարել «ժողովրդական շարժումով», զանգվածների օգնությամբ կարգել «ժողովրդական կաթողիկոս» և տապալել վեհափառին «ժողովրդի պոռթկումով», բայց արդեն ինքն էլ հասկացավ` իր քարոզչական արշավանքը տապալվել է: Ժողովուրդ չի կարող սատարել մի գործընթացի, որի նպատակը ամենևին հոգևոր առողջացումը չէ, այլ կեղծ, փարիսեցիական պայքար է հայկական ինքնության դեմ մարտնչող Փաշինյանի անձնիշխանության համար, որը տեղի է ունենում սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումներով և սպառնում է մեր քաղաքացիական ազատություններին:

Հիմա արդեն ուրիշ ելք չունի քան գործել բռի ոստիկանական մեթոդներով: Պետք է պատրաստվել դրան»,-գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031