Skip to main content

Երեւանում ԵՔԸ գագաթաժողովին Էրդողանի մասնակցության հարցում որոշակիություն չկա․Թուրքիայի նախագահի վարչակազմ

Երեւանում Եվրոպական քաղաքական ընկերակցության (ԵՔԸ) գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցության հարցում որոշակիություն չկա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են Թուրքիայի նախագահի վարչակազմում։

«Կոնկրետ տեղեկություն այս մասին չկա։ Կլինի միջոցառման օրվան ավելի մոտ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ ադրբեջանական ռեսուրսներից մեկը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին, տեղեկացել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի նախատեսում մասնակցել Եվրոպական քաղաքական ընկերակցության (ԵՔԸ) գագաթաժողովին, որը տեղի է ունենալու Հայաստանում 2026թ․ մայիսին։

Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը հրավիրված են Երեւան՝ Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովին, որը տեղի է ունենալու հաջորդ տարվա գարնանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031