2025 թ․ սեպտեմբերին բաց է թողնվել 20504 ապրանքների հայտարարագիր՝ շուրջ 11% ավելի, քան նախորդ տարվա նույն ամսին։ Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:
«Եթե 2024-ի սեպտեմբերին հայտարարագրերի 59.5%-ն էր բաց թողնվել «կանաչ ուղի» միջերեսային արտացոլմամբ, ապա 2025-ի նույն ամսում՝ արդեն 65.6%-ը։
Թվային լուծումները նվազեցնում են մաքսային ռիսկերը և կրճատում բիզնեսի ժամանակային կորուստները։
Երբ ընթացակարգերը դառնում են դյուրին, բիզնեսը ստանում է վստահություն, տնտեսությունն ու ապրանքաշրջանառությունը՝ նոր խթան»,- նշված է գրառման մեջ։
 
								 
								 
															






































 
		
		
		 
		
		
		