Համայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացված տեսախցիկը (տեսանյութ)

Հոկտեմբերի 14-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նախորդ երեկոյան մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոցում թողել են նկարահանման տեխնիկա, իսկ առավոտյան նկատել են, որ այն անհետացել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ խոշոր չափերով գողության հատկանիշներով:
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ:

Հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Շերամի փողոցի տներից մեկում, ժամը 11.30-ին ձերբակալվել ու տեղափոխվել բաժին: Տղամարդը ներկայացրել է գողացված տեսախցիկն` իր պարագաներով:

Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031