Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է հավաքականի 3 խաղով

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով: Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից։

Հոկտեմբերի 14-ին Դուբլինում անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա — Հայաստան մրցախաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի ավագ, «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարմիր քարտ ստացավ 52-րդ րոպեին մրցակցի հետ վիճաբանության ժամանակ նրա դեմքին գլխով հարվածելու համար։

ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հավաքականի ավագը բաց կթողնի նոյեմբերին կայանալիք երկու ընտրական հանդիպումները՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, նաև ազգային թիմի եւս մեկ պաշտոնական խաղ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930