Հրանտ Մարգարյանի որդու մահվան դեպքով քրվարույթ է հարուցվել ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով

Հրանտ Մարգարյանի որդու` Մխիթար Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

«Ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- NEWS.am–ին հայտնեցին քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մարգարյանի որդուն հրազենային վնասվածքով հիվանդանոց էին տեղափոխել Փափազյան փողոցից։ Մեր տեղեկություններով, նա ինքնասպանության փորձ էր կատարել։ Այսօր առավոտյան նա հիվանդանոցում մահացել է։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930