Վերակառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի շինարարությունն ավարտական փուլում է

Պետական ֆինանսավորմամբ վերակառուցվող Խոտ-Որոտան 10.3կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն ավարտական փուլում է։

Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

«Շինաշխատանքների ընթացքում խնդիրներ էին առաջացել մոտ 8-րդ կմ հատվածում, որտեղ սողանքներ էին տեղի ունենում, ինչի հետևանքով էլ շինարարությունը երկարաձգվել էր։ Վերացվել է սողանքային վտանգը, և ճանապարհի 2կմ երկարությամբ տեղամասում նույնպես տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։

Այսպիսով, ճանապարհն ամբողջ երկարությամբ ասֆալտապատվել է։

Առաջիկայում ճանապարհի նշված հատվածը ևս կահավորվելու է անվտանգության տարրերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930