Արվեստը ժամանակի ու տարածության սահմաններից դուրս է. Խաչատուրյանն ընդունել է իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին, որը Հայաստան է ժամանել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային ծրագրով հանդես գալու նպատակով։

Հանրապետության նախագահը ողջունել է աշխարհահռչակ երգչի այցը՝ ընդգծելով, որ նման արվեստագետների ներկայությունը հարստացնում է մեր երկրի մշակութային կյանքը։ Նախագահը հույս է հայտնել, որ Վիտտորիո Գրիգոլոյի և հայ երաժիշտների համագործակցությունը կունենա շարունակական բնույթ, և հայ հանդիսատեսը նորից ու նորից հնարավորություն կունենա վայելելու նրա վարպետությունը։

Վիտտորիո Գրիգոլոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանն իր համար հարազատ երկիր է, որը նա մշտապես կրում է իր սրտում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների մշակութային կապերին ու փոխազդեցություններին։

Երկուստեք շեշտվել է, որ արվեստը ժամանակի ու տարածության սահմաններից դուրս է, որը միավորում է մարդկանց՝ նպաստելով փոխըմբռնման, համերաշխության և ստեղծարար միջավայրի ձևավորմանը։

Հանդիպմանը կարևորվել է խաղաղության գաղափարը, որը կարևոր նախապայման է մարդու ստեղծագործ և արարող էության ազատության համար։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031