Թրամփը կմեկնի Մալայզիա՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 26-ին կայցելի Մալայզիա՝ նպաստելու Թաիլանդի և Կամբոջայի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրմանը, Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը։

Նրա խոսքով՝ Մալայզիան և ԱՄՆ-ն կնպաստեն Թաիլանդի և Կամբոջայի միջև հրադադարի կնքմանը, որը կպահանջի երկու կողմերից էլ հեռացնել բոլոր ականներն ու ծանր հրետանին իրենց սահմաններից։ Նա հույս է հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի առաջնորդների առաջիկա հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում հոկտեմբերի 26-ից 28-ը։

Թաիլանդի և Կամբոջայի միջև 817 կմ երկարությամբ ցամաքային սահմանի չնշված կետերի շուրջ լարվածությունը հուլիսին վերածվել է մահացու հնգօրյա հակամարտության։

Երկու երկրների միջև վերջին տասնամյակում ամենաուժեղ մարտերի ժամանակ երկու կողմերից էլ զոհվել է առնվազն 48 մարդ, իսկ հարյուր հազարավորները ժամանակավորապես տեղահանվել են։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031