Այդ արշավը հնարավոր է՝ ուղղորդված է կառավարական թիվ մեկ շենքից. լրագրող Տիրայր Մուրադյան

«Հետքի» լրագրող Տիգրան Մուրադյանը գրում է.

«Ուրբաթ օրը ինձ է զանգահարել Լիլիթ Դալլաքյան անուն ազգանունով մի կին եւ ներկայացել որպես նախկին քաղգործիչ Վիկտոր Դալլաքյանի դուստր(Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ)։ Զանգի նպատակն էր, որ ես հերքեի 2016 թ․-ին Հայկական Ժամանակ օրաթերթի armtimes.com կայքում իմ անվամբ հրապարակված մի լուր, որտեղ ներկայացված է եղել Վիկտոր Դալլաքյանի եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը։ Տիկինը հայտնել է, որ նոր է տեղեկացել այդ հրապարակման մասին եւ դա է պատճառը, որ հիմա է հերքում պահանջում։ Զանգի ժամանակ հընթացս հայտնել է, որ եթե չհերքեմ, ապա դատարանում պատասխան կտամ։ Հեռախոսազրույցը ընդհատվեց, քանի որ սույն տիկինը անցավ «տղա ջան»–ով դիմելուն։ Զրույցից կարճ ժամանակ անց տիկինը ֆեյսբուքյան իր էջում անցավ վիրավորանքների։ Այդքանը բավարար չէր, նույն օրը «Հայկական ժամանակ»–ը տեղադրում է տիկնոջ հերքումը։

Հետագայում եմ տեղկանում, որ տիկինը նորահայտ քաղաքական մեկնաբան է եւ հիմնականում հայտնվում է իշխանական լրատվամիջոցներում եւ գովերգում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Ենթադրում եմ՝ դա իր գործն է։

Ուրեմն 2016 թ․-ի նոյեմբերին ես լինելով «Հայկական ժամանակի» լրագրող (աշխատել եմ 2016-2018 թթ–երին), հեղինակել եմ մի հոդված, որտեղ ներկայացվել է Վիկտոր Դալլաքյանի՝ եկամուտների եւ գույքի հայտարարագրերն ու դրանցում տեղ գտած անհամապատասխանությունը։ Հոդվածը վերնագրված է «Վիկտոր Դալլաքյանը բազմաբնակարան շենք ունի, որի գնման գործարքը թաքցրել է»։ Հոդվածի հիմքում Դալլաքյանի 2016 թվականին պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրն է։ Հայտարարգրի սքրին–շոթը կցված է նաեւ 2016 թ․-ի «ՀԺ»-ի հոդվածում։ Հոդվածը հրապարակվելուց հետո Վիկտոր Դալալքյանը չի հերքել այն, որեւէ կերպ չի արձագանքել։ Ու դրանից անցել է 9 տարի, դուստրը որոշել է հերքում պահանջել։

Հիշեցման համար նշեմ, որ ներկայիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այն ժամանակ կոչվում էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եւ գտնվում էր Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ։ Հիմա Դալլաքյանը թե սխալ է թույլ տվել հայտարարագիրը լրացնելուց, ինչ է արել, ես չգիտեմ, բայց հայտարարգրի սքրինը պահպանված է, իսկ հետագայում հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը փոփոխվել է եւ բացակայում է «բազմաբնակարան շենքի» մասին նշումը։

Դալլաքյանի դուստրը մի կողմ, նա ակնհայտ է, որ չհիմնավորված ինքնավստահություն ունի, բայց «Հայկական ժամանակը», որ նրա «հերքումը» հրապարակել է, գրել նաեւ իմ անուն ազգանունը, բա մեկնումեկդ կարող ա՞ մի հատ խմբագրությունում հարցուփորձ աներ եւ իմանար թե այդ ժամանակ ո՞վ է եղել «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը, եւ հարց տար ինքն իրեն՝ լրագրողն ինչ ուզեր կգրե՞ր, թե խմբագիրն էլ էր դա նայում, կամ թողարկման պատասխանատուն։ Զարմանալի մարդիկ եք, հա, տիկնոջ հայտարարությունն իր ուզած բառամթերքով ափալ–թափալ ո՞ւր եք հրապարակում, այն էլ 9 տարի անց։

Հ․Գ․Մի պահ մտածում էի, որ իմ լրագրողական աշխատանքի դեմ ուղղված տիկնոջ հախուռն վարքագիծը հավանաբար կապված է սեփական անձի կարեւորությունն ընդգծելու բնույթով։ Հիմա արդեն կարծում եմ, որ այդ արշավը հնարավոր է ուղղորդված է կառավարական թիվ մեկ շենքից»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031