ՊԵԿ-ը կազմակերպում է հանդիպում մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին կազմակերպվում է հանդիպում մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մաքսային ընթացակարգերի բարելավման և մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերի քննարկման նպատակով։

«Հանդիպում-քննարկումը տեղի կունենա ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում (հասցե՝ ք. Երևան Իսակովի 10, 7-րդ հարկ), սկիզբը՝ ժամը 10:00-ին:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 15-ը [email protected] էլփոստի հասցեին ուղարկել մասնակցի տվյալները»,- ասված է հաղոդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930