Skip to main content

Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Նորվեգիայում ընթացող ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության առաջին փուլի մեկնարկային խաղում խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի հասակակիցներին (0:7)։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Գերմանացիների կազմում դուբլ գրանցեց Ֆրենսիս Օնյեկան, մեկական անգամ աչքի ընկան Օտո Շտանգենը, Լուիս Էնգելսը, Միք Շմետգենսը, Ալեսանդրո Սոուզան և Մոնտրել Կալբրետը։

Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Նորվեգիայի մինչև 19 տարեկանների հավաքականի դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031