ԱՄՆ կատարած անհաջող այցից հետո Էրդողանը փորձում է ուշադրությունը շեղել KAAN ինքնաթիռների ապագայից․ Sepah Pasdaran

ԱՄՆ կատարած իր անհաջող և հեղինակությանը վնասող այցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է հանրության ուշադրությունը վերաուղղել դեպի Գազա, գրում է Sepah Pasdaran Telegram ալիքը։

«Նպատակը բնակչության ուշադրությունը «KAAN» թուրքական ռազմական ինքնաթիռների ապագայի, ինչպես նաև այն քննադատության հարցերից շեղելն է, առ այն, թե ինչու է երկիրը հրաժարվում գազ գնել հարևաններից և ստիպված է այն ավելի բարձր գնով գնել ԱՄՆ-ից»,- նշում է ալիքը։

Հիշենք, որ սեպտեմբերի վերջին Սպիտակ տանը ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդների միջև վեց տարվա ընթացքում առաջին հանդիպումն է կայացել։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունները «մի շարք ոլորտներում զգալի առաջընթացի» են հանգեցրել, սակայն որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չի հայտարարվել։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031