Վրաստանի նախագահը խոսել է Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման մասին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունից հետո խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման մասին, հաղորդում է Գրուզիա-օնլայնը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը կայացել է՝ չնայած ընդդիմախոսների հակառակ պնդումներին։

«Այս ամբողջ ընթացքում արմատական թևի հեռուստատեսությունները, կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները խաբել են հասարակությանը՝ պնդելով, թե դա «ֆեյք նյուզ» է, թե Վրաստանի նախագահին չէին հրավիրել, թե Կավելաշվիլին լուսանկարին արհեստականորեն էին ավելացրել, թե հանդիպում չի եղել, թե զրույց չի եղել։ Ես ցանկանում եմ ճշմարտությունն ասել մեր հասարակությանը՝ Թրամփի հետ հանդիպմանը հրավիրվել էր նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, ով հնարավորություն է ունեցել զրուցել ԱՄՆ նախագահի հետ», — հայտարարել է Կավելաշվիլին։

Նա պարզաբանել է, որ զրույցի ընթացքում Թրամփի կողմից հեռախոսազրույցի վերաբերյալ նախնական համաձայնություն չի եղել, սակայն ԱՄՆ նախագահը խոստացել է վերադառնալ երկրների միջև հարաբերությունների վերականգնման հարցին։

«Կապը պարտադիր չէ, որ հեռախոսազանգ լինի», — հավելել է նա։

Միխայիլ Կավելաշվիլին կոչ է արել դադարեցնել այցի շուրջ շահարկումները և ընդգծել իր դիրքորոշման օրինականությունը։

«Ո՞վ էր ներկայացնում վրաց ժողովրդին Ամերիկայում։ Ո՞վ էր հրավիրված Թրամփի հետ ընթրիքին։ Թրամփը հրավիրել էր Վրաստանի նախագահին՝ անուն-ազգանունով։ Միխեիլ Կավելաշվիլին՝ Վրաստանի նախագահը, հրավիրված էր հանդիսավոր ընթրիքի. սա իրականություն է և փաստ», — հայտարարել է Կավելաշվիլին։

Նյու Յորք կատարած այցի ժամանակ Կավելաշվիլին հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում իրենց հրավիրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի կողմից կազմակերպված ընթրիքին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031