ԱՄՆ զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ գտնվող միջազգային ջրերում նարկոկարտելին պատկանող նավակ են ոչնչացրել։ Գործողության մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Հոկտեմբերի 3-ի առավոտյան, նախագահ [ԱՄՆ] Դոնալդ Թրամփի հրահանգով, ես հրամայեցի մահացու հարված հասցնել ահաբեկչական կազմակերպություններին առնչվող նարկոկարտելի նավակին,- գրել է նա իր Facebook-ի գրառման մեջ։ -Հարվածը տեղի է ունեցել Վենեսուելայի ափերի մոտ գտնվող միջազգային ջրերում, երբ նավը տեղափոխում էր թմրանյութերի զգալի քանակություն, որը ուղևորվում էր Ամերիկա՝ մեր ժողովրդին թունավորելու համար»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը։
Նա նշել է, որ գործողության ընթացքում զոհվել են նավակում եղած չորս մարդ՝ ընդգծելով, որ ԱՄՆ հետախուզությունը ցույց է տվել, որ նրանք նարկոկարտելի անդամներ էին։ «Այդ հարվածները կշարունակվեն մինչև ամերիկյան ժողովրդի վրա հարձակումների դադարեցումը»,- հավելել է Հեգսեթը։