Ադրբեջանն արդեն իսկ ունի հաղթանակած երկրի կարգավիճակ. Միլլի Մեջլիսի խոսնակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մեծ նշանակություն ունի։

Այս մասին այսօր Միլլի Մեջլիսի նիստում հայտարարել է Միլլի Մեջլիսի խոսնակ Սաբիհա Գաֆարովան։

Սաֆարովան նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ ունի հաղթանակած երկրի կարգավիճակ. «Պետության ղեկավարը նշեց, որ տասնամյակների ընթացքում Ադրբեջանը «օկուպացիայի ենթարկված» (չակերտները՝ Tert.am) երկրի կարգավիճակից անցել է հաղթանակած և առաջատար երկրի կարգավիճակի։

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և ձեռք բերված այլ պայմանավորվածությունները ցույց տվեցին մեր պետության կարողությունը՝ պաշտպանելու իր ազգային շահերը ինչպես ուժային մեթոդներով, այնպես էլ իրավական և քաղաքական գործիքների միջոցով:

Խաղաղության համաձայնագիրը նաև ցույց տվեց, որ կայունությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։ Նախագահի ելույթում մեծ ուշադրություն է դարձվել «ազատագրված տարածքների ականազերծմանը, դրանց վերականգնմանը, նախկին հարկադիր վերաբնակների վերադարձին հայրենի հողեր» (չակերտները՝ Tert.am) և ենթակառուցվածքների զարգացմանը»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930