Skip to main content

ՆԳ նախարարը Կանադայի պատվիրակության հետ քննարկել է անչափահասների հանցավորության շարժընթացը

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև հանցավորության, այդ թվում՝ անչափահասների հանցավորության շարժընթացին՝ քննարկման առարկա դարձնելով հարցեր, որոնք վերաբերում են անչափահասների կողմից հանցանքի կատարմանը, նրանց ազատազրկմանն ու վերասոցիալականացմանը:

ՆԳ նախարարությունում իրականացվող համապարփակ բարեփոխումների համատեքստում Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը մանրամասնել են իրենց ենթակայությամբ գործող՝ համապատասխանաբար Քրեական և Համայնքային ոստիկանությունների ձևավորման աշխատանքները, ինչպես նաև այդ ծառայությունների գործունեության հիմնական ուղղությունները:

Մարկ Ռիչարդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արտահայտել է իր պատրաստակամությունն՝ աջակցության ու փորձի փոխանակման առումով:

Քննարկման առարկա են դարձել դատապարտված անչափահասների վերասոցիալականացման ու հասարակական կյանքին վերաինտեգրմանը վերաբերող հարցեր:

Քննարկվել են նաև դատարաններում խափանման միջոցների ընտրության կամ ազատազրկման ձևով պատժի նշանակման քննարկման ժամանակ Դատարանին մեղադրյալի անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ տրամադրելու վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031