Skip to main content

«ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհից ու մոտ 200 մետր գլորվել ձորը․ կան վիրավորներ

Սեպտեմբերի 29-ին` ժամը 21։07-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Մափլար» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել ձորը․ կան տուժածներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու ուղևորի պատգարակով (մոտ 200 մետր) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031