Մակրոնը աջակցել է Թրամփի՝ Գազայում hակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ես ողջունում եմ նախագահ Թրամփի հանձնառությունը՝ դադարեցնելու Գազայի պատերազմը և ազատ արձակելու բոլոր պատանդներին», — գրել է Մակրոնը X սոցիալական ցանցի էջում։

Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ Իսրայելը կիրականացնի խաղաղության ծրագիրը և նշել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը «այլընտրանք չի ունենա», քան ազատ արձակել մնացած բոլոր իսրայելցի պատանդներին և նույնպես հետևել ծրագրին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակ տունը ներկայացրել է Թրամփի՝ Գազայի խաղաղության վերաբերյալ ծրագիրը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930