Դատախազությունը միջնորդեց 2 տարի 6 ամսով ազատազրկել Միքայել Սրբազանին

Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատական նիստին մեղադրանքի կողմը միջնորդեց 2.6 տարով ազատազրկել Սրբազանին:

Պաշտպանական կողմը պնդեց՝ Սրբազանն անմեղ է: «Մեք այս դատարանում, ցավոք, արդարդատության զգացում չունեցանք»,- ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը սեպտեմբերի 24-ին մեղավոր էր ճանաչվել: Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հրապարակել էր մեղադրական վերդիկտը: Միքայել Սրբազանի խափանման միջոցը թողնվել էր անփոփոխ՝ իր սահմանափակումներով:

Հիշեցնենք նաև, որ մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Միքայել Սրբազանը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Սակայն, այս գործը հարուցելիս հիմնավորում է, թե Աջապահյանը հեղաշրջման անհրաժեշտության մասին միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ: Միքայել Սրբազանը մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում, իրեն մեղավոր չի ճանաչում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930