Skip to main content

ԱՄՆ-ի մորմոնական եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել

Միչիգան ​​նահանգի մորմոնական եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, հայտնել է Գրանդ Բլանի ոստիկանապետ Ուիլյամ Ռեյնին։

Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի մասին։ «Մենք ևս երկու մարմին գտանք եկեղեցում, այդպիսով, զոհերի ընդհանուր թիվը այժմ կազմում է չորս», — ասել է նա ամերիկյան հեռուստատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսում։

Ռեյնին հավելել է, որ հանցագործը՝ 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սենֆորդը, իրավապահների կողմից սպանվել է կրակոցների սկսվելուց ութ րոպե անց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաձգությունը որակել է որպես ԱՄՆ-ում քրիստոնյաների դեմ ուղղված նպատակային հարձակում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031