«Եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա — Ե3) և ԱՄՆ-ի՝ «սնեփբեք» (snapback) մեխանիզմն ակտիվացնելու փորձերը, որը պետք է վերականգներ Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, օրինական ուժ չունեն։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Եվրոպական եռյակի կողմից ընթացակարգի չարաշահումը չի կարող փոխել իրավական իրականությունը. 2231 բանաձևի գործողությունը կդադարեցվի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին, ինչպես ուղղակիորեն նախատեսված է հենց բանաձևում»,- գրել է նա իր X էջում։
Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից վեցի կողմից պատժամիջոցների վերականգնման օգտին քվեարկելուց հրաժարվելը խոսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առկա պառակտման մասին: «Նրա անդամների գրեթե կեսը համոզված չէ, որ E3-ի կողմից նախաձեռնված կրկնակի օգտագործումը (վերականգնումը) արդարացված է, լեգիտիմ կամ օրինականորեն թույլատրված», — նշել է Բաղային: