Սեպտեբերի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կեսգիշերին Նորապատ-Մրգաշատ ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Ն.-ի վարած «Opel» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մեկի գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: