Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 21։27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Գագարինի փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ և խոտի դեզ:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ տներից մեկի հետնամասում այրվում է անասնագոմ (մոտ 50 քմ) և կից կուտակած խոտի դեզ:
Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 22:37-ին, մարվել՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 00:28-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40 քմ), մոտ 250 հակ կուտակված անասնակեր և մոտ 9 խմ վառելափայտ:
Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 9 կենդանի և 18 թռչուն:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել է հրդեհի տարածումը դեպի թոնրատուն: