Փաշինյանը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։

Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930