Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է. ՆԳՆ

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ՝ Նարեկ Սարգսյանը։

«Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք: Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է Սարգսյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031