Մահացել է «Միմինո» ֆիլմի դերասանուհի Լյուդմիլա Գավրիլովան

73 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի դերասանուհի Լյուդմիլա Գավրիլովան։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա մահվան պատճառ է դարձել լյարդի քրոնիկ անբավարարությունը։

«Անսահման ցավով և սրտումս անտանելի դառնությամբ, որը վաղուց էր կուտակվել, հայտնում եմ մորս՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Լյուդմիլա Իվանովնա Գավրիլովայի մահվան մասին», – «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա որդին՝ Թաիր Գազիևը։

Լյուդմիլա Գավրիլովան ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 17-ին Կալուգայում։ Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարանն ավարտելուց հետո մինչև 2011 թվականը աշխատել է Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնի թատերախմբում, այնուհետև դերասանական վարպետություն է դասավանդել նույն Շչուկինի դպրոցում։ Գավրիլովան խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հյուսիսային ռափսոդիա», «Թիմուրը և նրա թիմը», «Միմինո» ինչպես նաև «Խլահավ» և այլ սերիալներում։ 

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031