Եթե ՊՆ-ն մեզ երկուշաբթի չընդունի, փողոցները կփակենք. անhետ կորած զինծառայողի հարազատ

44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների հարազատները ՊՆ շենքի մուտքի մոտ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում:

Նրանք պահանջում են բարձրաստիճան որոշ անձանց հետ հանդիպում, սակայն բացասական պատասխան են ստացել։ Նշվել է, որ հանդիպում այսօր տեղի չի ունենալու, այլ կլինի երկուշաբթի՝ 4 ծնողի հետ, փոխանցում են լրատվամիջոցները։

«Ինչի դուք չորս երեխո՞ւ եք պատերազմ տարել, որ չորս ծնողի եք ուզում ընդունեք, լսեք։ Քանի որ նման ձևով մեզ հետ միայն այս կառույցն է խոսում։ Ոչ մի այլ կառույցում քանակի սահմանափակում չի արել։ Քանի որ ծնողներն այս վերջին ընթացքում մի քիչ պասիվություն են ցուցաբերել, մտածել են, դե վերջ, ոնց ուզենք, կանենք։ Չէ, այդեպես չի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հարազատներից Արսեն Ղուկասյանը։

«Թող ժողովուրդը մեզ ների, բայց քաղաքը կոլապսի կենթարկենք, փակելով գլխավոր ճանապարհները, բայց չենք ասի, թե որը։ Մենք երկուշաբթի ժամը 12–ից գալու ենք, որովհետև մեզ հստակ ժամ չեն ասել, իսկ մենք չենք ուզում ժամանակ կորցնել՝ հաշվի առնելով, որ արդեն 5 տարի սպասում ենք»,-նշեց Ղուկասյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930