Իմ ընտանիքի համար այս օրը մեծ խորհուրդ ունի, որովհետեւ 44–օրյա պատերազմում զոհվել է հորեղբայրս. Կենտրոնի թաղապետ

Ես և իմ ընտանիքի համար այս օրը շատ ավելի մեծ խորհուրդ ունի, որովհետեւ 44–օրյա պատերազմում զոհվել է իմ հորեղբայրը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27–ին, 44–օրյա պատերազմ սկսելու 5–րդ տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում զրույցում նշեց Կենտրոնի վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։

«Կարծում եմ, որ շատ կարևոր է բոլորիս կողմից հարգանքի տուրք մատուցել մեր հերոսներին։ Մենք էլ մեր աշխատակազմով եկել ենք և իմ հորեղբոր շիրիմի մոտ, և ընդհանուր մեր հերոսներին հարգանքի տուրք մատուցելու»,–ասաց նա՝ հավելելով, որ հորեղբայրը կամավոր էր գնացել պատերազմ»,–ասաց նա։

Հիշեցմանը, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում ջոկատներ կազմել ու մեկնել ճակատ, ինքը անսացե՞լ է այդ կոչին, Պետրոս Պետոյանն ասաց. «Մեր աշխատանքը ավելի շատ եղել է թիկունքում։ Մեր ընտանիքից հորեղբայրս է մեկնել»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031