Skip to main content

ՀՀ իշխանություններն իրենց անհասկանալի հայտարարություններով արագացրին 44–օրյա պատերազմը. Սեյրան Օհանյան

Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, 44–օրյա պատերազմի 5–րդ տարելիցին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«ՀՀ Զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակն ունեցել են այնպիսի իրավիճակ, որ ի վիճակի էին հասնել հաջողությունների, եթե չհաղթել էլ, ապա իրենց առջեւ դրված խնդիրը պաշտպանությունում իրականացնել, մանավանդ այն հատվածում, որտեղ հակառակորդը մեկ արահետով մխրճվել եւ հասել էր Շուշի եւ ՀՀ սահմաններ։ Իսկ Հայաստանի իշխանությունները վատնեցին տարիների ընթացքում կուտակված բանակցային ռեսուրսները, ինչը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կորստին։ 2019 թվականին մերժեց միջնորդական առաջարկները և իր անհասկանալի հայտարարություններով արագացրեց 44-օրյա պատերազմը»,– ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախարարի կարծիքով, Ադրբեջանն իր գործողություններով ավելի է սրել հակամարտությունը, իսկ տեղի ունեցաշի պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031