ՀՀ իշխանության մեղսակցությամբ, ռուս բարեկամների մասնակցությամբ կորցրինք Արցախը. Ամոթ մեզ. Րաֆֆի Հովհաննիսյան

Ամոթ մեզ և մեր սերնդին, որ հայոց պետականության պայմաններում մենք այնպիսի պայմաններ ստեղծեցինք և թույլ տվեցինք, որ բռնապետ ոսոխները սկսեն այդ ոտնձգությունը մեր հայրենիքի նկատմամբ, որի արդյունքում, նաև Հայաստանի իշխանության մեղսակցությամբ, նաև ռուս բարեկամների մասնակցությամբ, արևմտյան աշխարհի լռության պայմաններում մենք կորցրեցինք մեր հայրենիքի արևելյան հատվածը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27–ին, Եռաբլուրում զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Այնպես որ այդ ամոթից, այդ ցավից, այդ ողբերգությունից դուրս գալու խորհուրդ է մեզ, մեր սերնդին, որ կարողանանք վերականգնվել, հույսը չկտրել և արժանի լինել վերջապես այն հերոսներին, որոնք ննջում են Եռաբլուրում։ Առաջին հերթին թշնամին, հետո հայ ազգի մեսակիցները, որ էլի նստած են աթոռին ու ասում են, որ դիտմամբ են արել այդ ամեն ինչը՝ հայրենիքի բռնազավթում, հայրենազրկում, հազարավոր զոհեր, ոսկի տղաներ, հետո մնացած աշխարհը, որ իր շահին համապատասխան այսպես վերաբերվեց հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,–ասաց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ 44–օրյա պատերազմի հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը որեւէ բան էլ չի բացահայտի.

«Հատվածական, մակերեսային, կանխորոշված, ոչ էական և հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի իրավունքից շատ հեռու նախաձեռնություն է դա, ցավոք սրտի; Ամբողջական ճշմարտությունը կլինի ոչ թե այսօր, այլ վաղը և մյուս օրը։ Մենք պետք է փորձենք համապետական այլընտրանք ստեղծել այս ամիսների ընթացքում, այսօրվա իշխող երևույթին և նրանց նկատմամբ, որոնք թշնամու հետ մեղասակցությամբ բերեցին այս օրը»,– ընդգծեց նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930