Արսեն Թորոսյանը կգործուղվի Սերբիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվի Սերբիա՝ մասնակցելու միջազգային նախարարական համաժողովին:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին 2025 թվականի սեպտեմբերի 29-30-ը գործուղել Սերբիայի Հանրապետություն (Բելգրադ)` «Իրավունք, ներառում, կայունություն և հզորացում» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Արսեն Թորոսյանի՝ Սերբիայի Հանրապետություն գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի՝ Սերբիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Սերբիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930