Skip to main content

Red Wings-ի Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթի ինքնաթիռը խափանվել է և արտակարգ վայրէջք կատարել

Այսօր երեկոյան «Red Wings» ավիաընկերության WZ-1347 չվերթը, որը շարժվում էր Նիժնի Նովգորոդից դեպի Երևան, թռիչքի ժամանակ խափանվել է ու ստիպված արտակարգ վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններվ` իմանալով խափանման մասին ուղևորների շրջանում խուճապ է սկսվել, որոշների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության խումբ՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Բարեբախտաբար, ինքնաթիռում գտնվել է նաև բժշկուհի, որը կարողացել է մինչ շտապօգնության ժամանումը առաջին օգնություն ցուցաբերել տուժած ուղևորներին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31