Սեպտեմբերի 24-ին Երևանում՝ Երեմյան կաթնամթերքի գործարանում, արդեն երկրորդ անգամ նշվեց Կաթ դպրոցներին համաշխարհային օրը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Եվրասիական զարգացման բանկի և Երեմյան ընկերությունների խմբի նախաձեռնությամբ։ Կաթ դպրոցներին ծրագրի շնորհիվ Երևանի և Լոռու մարզի 9 դպրոցների շուրջ 1400 դպրոցականներ իրենց առավոտը մեկնարկում են անարատ և բնական Երեմյան կաթով։
Կաթ դպրոցներին համաշխարհային օրվա միջոցառումը մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Լեյլա Մելիուի, Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի, Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ողջույնի խոսքերով։
«Սա մասնավոր-պետություն-միջազգային կազմակերպություններ համագործակցության լավագույն օրինակներից է, և մենք վստահ ենք, որ միայն պետությունը, միայն մասնավորը կամ միայն միջազգային կազմակերպությունը չեն կարող միայնակ հասնել հաջողությունների։ Այս համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, և այո՛, մենք միգուցե պիտի արդեն քննարկենք ծրագրի ընդլայնման հնարավորությունները»,-նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Լեյլա Մելիուն իր խոսքում ընդգծել է, «Հայաստանում 11-15 տարեկան երեխաների 22%-ը թերսնված է կամ ունի ավելորդ քաշ։ Տնային տնտեսությունների միայն 10%-ն է սպառում բավարար քանակությամբ կալցիում։ Այս խնդիրները վերաբերում են ոչ միայն սննդին և առողջությանը, այլև մեր երեխաների և հասարակության ապագային։ ՊՀԾ-ում մենք հանձնառու ենք պայքարելու Հայաստանում թերսնման դեմ։ Մեր առաջատար ջանքերից մեկի՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի միջոցով ավելի քան 100,000 երեխա ավելի քան 1000 դպրոցներում ստանում է կառավարության կողմից տրամադրվող առողջարար սնունդ։ Եվ այսօր մենք նշում ենք մեր մյուս նախաձեռնությունը՝ կառավարության, միջազգային ֆինանսական խմբի և մասնավոր հատվածի հետ համատեղ թարմ կաթ մատակարարելով շուրջ 1400 երեխաների՝ որպես դպրոցական սննդի որակի բարելավմանն ուղղված ամուր քայլ»։
«Սա ևս մեկ հնարավորություն է մեզ հիշեցնելու առողջ սննդակարգի կարևորության և կաթնամթերքի դերի մասին մեր առօրյա կյանքում: Մենք հպարտ ենք ֆինանսավորել «Կաթ դպրոցներին» ծրագիրը, որն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի և Երեմյան ընկերությունների խմբի հետ համատեղ։ Սա մի նախագիծ է, որը շոշափելի օգուտներ է բերում Հայաստանի ապագա սերունդների առողջությանը: «Կաթ դպրոցներին» ծրագիրը մեր բանկի կողմից Երեմյան ընկերությունների խմբի մեջ ներդրման ուղղակի արդյունքն է, Լոռու մարզում խելացի անասնապահական ֆերմայի և Երևանում կաթնամթերքի գործարանի շինարարության ֆինանսավորման շարունակությունը: Այսպիսով, այսօրվա տոնակատարությունը կատարյալ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են ռազմավարական գործընկերությունները ստեղծել կայուն ազդեցություն: Նախագիծը ուղղակիորեն համապատասխանում է կյանքի որակը բարելավելու և համապարփակ զարգացումը խթանելու մեր առաքելությանը, և կառավարության, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի եռակողմ համագործակցության իդեալական օրինակ է»,- ընդգծել է Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը։
Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն իր խոսքում ներկայացրել է ընկերության «Սերմից՝ սեղան» եզակի հայեցակարգի շրջանակներում իրականացվող գյուղատնտեսական նախագծերը: «Մեր գործունեությունն այս ոլորտում մեկնարկելիս շուկայում մեզ համար պարզ էր որակյալ կաթնամթերքի մեծ բացը: Բարձրորակ կաթնամթերքի արտադրությունը, առաջին հերթին, մեզ համար առաքելություն է․ ստեղծել սնունդ, որը մենք չենք վարանի տալ մեր սեփական երեխաներին, և կիսվել այն հանրության հետ՝ ապահովելով առողջարար արտադրանք՝ պատրաստված մեր սեփական ֆերմայից ստացված բնական, մաքուր կաթից: Երեմյան կաթնամթերքի գործարանը՝ սննդի անվտանգության միջազգային FSSC 22000 սերտիֆիկատով և մանկական կաթի վկայականով, երաշխավորում է մեր կողմից արտադրվող կաթնամթերքի բարձր որակը: Անվտանգ սննդի և գերազանց որակի հանդեպ մեր նվիրվածությունը հիմք հանդիսացավ այս նախագիծը մեկնարկելու համար»,- նշեց նա:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև «Կաթ դպրոցներին» ծրագրի միջանկյալ ուսումնասիրության արդյունքները, որոնք ընդգծեցին նախաձեռնության դրական հետևանքները՝ երեխաների շրջանում կաթ խմելու պատրաստակամության աճ, ավելի առողջ սննդային ընտրություն և դասարաններում կենտրոնացման բարելավում: Ուսումնասիրության համաձայն՝ ըստ ծնողների՝ ծրագրի արդյունքում երեխաների 74%-ն այժմ սիրով ամեն օր կաթ է խմում, 63%-ը սկսել է կաթը պարբերաբար օգտագործել տանը՝ գազավորված ըմպելիքներն ու շաքարային, անառողջ նախուտեստները փոխարինելով կաթով: Երեխաների 27%-ը սկսել են կաթ խմել հենց դպրոցում։
Միջոցառումը շարունակվեց պանելային քննարկման ձևաչափով, որի բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Լեյլա Մելիուն, ԵԱԶԲ տեխնիկական աջակցության հիմնադրամի կառավարիչ Վերա Բարկատինան, Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, խմբի կառավարման խորհրդի անդամ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։ Նիստը վարեց Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Աստղիկ Սահակյանը։ Բանախոսներն ընդգծեցին նախագծի դրական ազդեցությունը, դրա արդյունավետությունը երեխաների շրջանում կաթի սպառման, առողջ սովորույթների խրախուսման և հանրային առողջության բարելավման գործում, ինչպես նաև կարևորեցին ծրագրի կայունության կարևորությունը։
«Պետական-մասնավոր գործընկերությունները, ինչպիսին է այս ծրագիրը, մեզ համար շատ կարևոր են։ Նաև կցանկանայի ընդգծել Լոռիում հիմնված անասնապահական տնտեսության կարևորությունը, որը ստեղծվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երեմյան ընկերությունների խմբի միջև համագործակցության միջոցով։ Այն ամենամեծն է Հայաստանում և եզակի է իր տեսակի մեջ ամբողջ տարածաշրջանում»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը։
Երկրորդ պանելային քննարկմանը, որը կրում էր «Generation Alpha. արագ սնունդ, թե՞ ապագայի սնունդ» խորագիրը, որպես բանախոսներ մասնակցեցին սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը, ծրագրի շահառուներ՝ ուսուցչուհի Նունե Հովհաննիսյանը, աշակերտներ Էդգար Հարությունյանը, Անահիտ Պետրոսյանը, ծրագրի նախկին շահառու, Այց Երեմյան գործարան ծրագրի մասնակից Լիլիթ Սարգսյանը։ Նիստը վարեց լրագրող Գրիգորի Հակոբյանը։
«Կաթ դպրոցներին» համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը մասնակցում էին պետական կառույցների, միջազգային և դիվանագիտական կառույցների, համալսարանների, դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչներ, աշակերտներ, ծնողներ, բժիշկ-սննդաբաններ։
******
Լրացուցիչ տեղեկություններ.
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) բազմակողմ զարգացման բանկ է, որը ներդրումներ է կատարում Եվրասիայում: Ավելի քան 19 տարի բանկն աշխատել է տնտեսական կապերի ամրապնդման և ընդլայնման, ինչպես նաև իր անդամ երկրներում համապարփակ զարգացման խթանման ուղղությամբ: 2025 թվականի հուլիսի դրությամբ ԵԱԶԲ-ի կուտակային պորտֆելը բաղկացած էր 319 նախագիծից՝ 19.1 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրմամբ: Բանկի պորտֆելը հիմնականում բաղկացած է տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արտադրության և մեքենաշինության ոլորտներում ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերից: Բանկի գործունեությունը ղեկավարվում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով: Իր 2022-2026 թվականների ռազմավարության շրջանակներում ԵԱԶԲ-ն իրականացնում է 3 մեգա-նախագիծ՝ Կենտրոնական Ասիայի ջրային և էներգետիկ համալիրը, Եվրասիական տրանսպորտային ցանցը և Եվրասիական ապրանքային բաշխման ցանցը:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է, որը փրկում է կյանքեր արտակարգ իրավիճակներում և օգտագործում է պարենային օգնությունը՝ հակամարտություններից, աղետներից և կլիմայի փոփոխության հետևանքներից վերականգնվող մարդկանց համար խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի կառուցելու համար։ ՀՊԾ-ն աշխարհում դպրոցական սննդի ծրագրեր իրականացնող ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է, որն ունի ավելի քան 50 տարվա փորձ այս ոլորտում՝ ամրապնդելով պարենային և սննդային անվտանգությունը և պահպանելով տեղական տնտեսություններն ամբողջ աշխարհում։ ՀՊԾ-ի ջանքերը Հայաստանում կենտրոնանում են կայուն լուծումների վրա՝ պարենային անվտանգությունը բարելավելու և տեղական ֆերմերներին աջակցելու, համայնքներին հզորացնելու և կառավարության կարողություններին նպաստելու համար։
Երեմյան ընկերությունների խումբը հյուրընկալության, գյուղատնտեսության/կաթնամթերքի արտադրության և մասնագիտական կրթության ոլորտի առաջատար հայկական ընկերություն է, որն աշխատում է «Սերմից՝ սեղան» եզակի հայեցակարգով։ Շուրջ 20 տարվա գործունեության ընթացքում խումբը մեկնարկել է մոտ երեք տասնյակ հավակնոտ բիզնես նախագծեր, որոնք վերափոխել են Հայաստանի ռեստորանային արդյունաբերությունը, ամրապնդել երկրի գյուղատնտեսական ներուժը և առաջադեմ մասնագիտական կրթությունը խոհարարական արվեստի և հյուրընկալության ոլորտներում։ Նորարարությունը, մարդկային կապիտալը և միջազգային չափանիշները համատեղելով՝ Երեմյան ընկերությունների խումբը մասնակցում է համայնքային զարգացման նախաձեռնություններին, աջակցում է առողջ սերունդների աճին և նպաստում Հայաստանում սննդի անվտանգության չափանիշների և սննդի անվտանգության առաջխաղացմանը։