Հանդիպում-քննարկում «Սևան» ազգային պարկի տարածքում ինքնակամ շինությունների ապամոնտաժման թեմայով. տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի նախաձեռնությամբ Սևանի համայնքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում, որի հիմնական նպատակն էր դիտարկել և լուծումներ առաջարկել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում առկա ինքնակամ շենք-շինությունների ապամոնտաժման և դրանց կարգավորման խնդիրներին։

Հանդիպմանը մասնակցել են տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Կամո Եդոյանը, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Սևան խոշորացված համայնքում և «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող ինքնակամ շինությունների ապամոնտաժման ու կարգավորման հարցերին։ Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ գործընկերների հետ համատեղ աշխատանքի նպատակը ոչ միայն ապամոնտաժման գործընթացի կարգավորումն է, այլև հստակ և արդյունավետ համակարգի ստեղծումը, որը կկանխի նմանատիպ դեպքերի կրկնությունը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930