Թրամփը հաստատել է TikTok-ի՝ ԱՄՆ բիզնեսի վերահսկողության տակ անցնելու գործարքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 25-ին գործադիր հրամանագիր է ստորագրել գործարքը հաստատելու մասին, որի համաձայն TikTok-ի աշխատանքն ԱՄՆ-ում կանցնի ամերիկյան բիզնեսի վերահսկողության տակ: Փաստաթուղթը հրապարակվել Է Սպիտակ տան կայքում։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշված է հրամանագրում, «TikTok-ը Միացյալ Նահանգներում կկառավարվի Միացյալ Նահանգներում գործող նոր համատեղ ձեռնարկություն» ընկերության կողմից»։ Հրամանագրում ընդգծվում է, որ նոր կառույցում «ամենամեծ մասնաբաժինն ու վերահսկողությունը» կունենան ԱՄՆ քաղաքացիները:

Չինական ByteDance ընկերությունը դրանում «20%-ից պակաս» մասնաբաժին կստանա, իսկ «մնացած մասը պատկանելու է որոշակի ներդրողների»։

Օվալաձև աշխատասենյակում գործադիր հրամանագիրը ստորագրելուց հետո Թրամփը նշել է, որ նախկինում գործարքը քննարկել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Նա մեզ տվել է իր հավանությունը»,-ասել է ամերիկացի առաջնորդը։

Նրա խոսքով՝ սոցիալական ցանցը Միացյալ Նահանգներում կկառավարեն «ամերիկացի ներդրողները, ամերիկյան ընկերությունները»։

«Գործարքի պայմանները, իմ կարծիքով, շատ օգտակար են մեր երկրի համար», — ընդգծել է Թրամփը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930