Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Մերսեդես»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 11 տուժած

Սեպտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի «ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազել»-ը:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:

«Գազել»-ը մասնավոր է և դաշտ է տեղափոխել խաղող հավաքողների:

Կայքի տեղեկություններով՝ «Mercedes»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930