Skip to main content

Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման

Դատարանը Սարկոզիին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման, հաղորդում է BFMTV-ն:

Նշենք, որ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել՝ իր ընտրարշավի ժամանակ լիբիական ֆինանսավորման հետ կապված գործով։

Հետաքննությունը սկսվել է 2012 թվականին՝ լրատվամիջոցներում փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնցում պնդվում էր, որ Լիբիայի իշխանությունները Սարկոզիին 50 միլիոն եվրո են փոխանցել նրա 2007 թվականի նախագահական քարոզարշավի համար։

Հետագայում Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել, ի թիվս այլոց, քարոզարշավի անօրինական ֆինանսավորման և կոռուպցիայի մեջ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031