ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը հրավիրում է մասնակցելու «Viksit Bharat Run 2025» վազքի մարաթոնին

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը «Viksit Bharat Run 2025» նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-12:00-ը, Երևանում կանցկացնի վազքի մարաթոն։

Մարաթոնի ընդհանուր երկարությունը կազմում է 5 կմ։ Վազքը կմեկնարկի ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունից (հասցե՝ Հնդկաստանի փողոց 50/2), իսկ ավարտը նախատեսված է Հրազդանի կիրճ 87 հասցեում (վազքուղու քարտեզը կցվում է)։

Միջոցառումն անվճար է և բաց բոլորի համար, սակայն գրանցումը պարտադիր է։

Հետաքրքրված մասնակիցները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031