Հայաստանը ևս 150 մլն եվրոյի բյուջետային վարկ է վերցնում. մարման ժամկետը 20 տարի է

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 25–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1030 01 վարկային համաձայնագրին։

Սույն բյուջետային ֆինանսավորումը, որը կազմում է 150 մլն եվրո վարկային միջոցներ, բազմամյա ծրագրի (2019-2025) երրորդ փուլն է, և այն ունի երկու հիմնական նպատակ․

ամրապնդել տնտեսական և ֆինանսական կառավարումը, մասնավորապես՝ բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը,

բարելավել ցածր ածխածնային և դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը և ֆինանսավորումը,

Ծրագիրն ունի միջամտության երեք հիմնական թեմատիկ բաղադրիչ՝

հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում՝ հանրային ծառայությունների արդյունավետ ու կայուն տրամադրման և ենթակառուցվածքի ապահովման համար.

պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում.

ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում։

Բյուջետային աջակցությունը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին։

Համաձայնագրով առաջարկվող վարկավորման պայմաններն են․

վարկի գումար՝ 150 մլն եվրո,

համաֆինանսավորում՝ Ասիական Զարգացման Բանկի կողմից 150 մլն եվրո,

վարկի գումարը տրամադրվելու է մեկ մասնաբաժնով։

տոկոսադրույք` յուրաքանչյուր մասհանման համար Վարկառուն կարող է ընտրել լողացող կամ ֆիքսված տոկոսադրույք։

Լողացող տոկասադրույք կկազի 3.308%։

Մայր գումարը ենթակա է մարման 38 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` սկսած 2026թ. մինչև 2045թ.-ը,

վարկի ժամկետ՝ 20 տարի, արտոնյալ ժամկետ՝ մեկ տարի,

վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը և դեկտեմբերի 15-ը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930