Skip to main content

Հաստատվեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման միջոցառումների 2026–ի տարեկան ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 25–ի նիստում հաստատեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2026 թվականի տարեկան ծրագիրը։

Այս որոշման նպատակն է` Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կայուն օգտագործմանն ուղղված 2026թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարման ապահովումը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, ափամերձ ջրածածկ տարածքներից անտառաշերտերի մաքրում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, կենցաղային թափոնների կառավարման բարելավում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031