Այլ երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը Իսրայելին ոչինչ չի պարտավորեցնի. Նեթանյահու

Բենիամին Նեթանյահուն անընդունելի է համարել մի շարք երկրների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումները։

«Որոշ առաջնորդների ամոթալի կապիտուլյացիան պաղեստինյան ահաբեկչության առաջ Իսրայելին ոչնչի չի պարտավորեցնի։ Պաղեստին պետություն չի ստեղծվի»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Ավելի վաղ, Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած համաժողովում, Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն և Ֆրանսիան հայտարարել էին Պաղեստինը ճանաչելու մասին։

Սեպտեմբերի 21-ին Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը։ Նրանց հայտարարությունների համաձայն՝ «երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքի պահպանումը խաղաղության և անվտանգության բանալին է թե՛ պաղեստինցի, թե՛ իսրայելցի ժողովուրդների համար։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930