Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Պաշտպանելու պատասխանատվության հարցրեով հատուկ խորհրդական Մո Բլիքերը:

Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարությունը:

Զրուցակիցները բարձր են գնատահել Հայաստանի և ՄԱԿ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխաատվության գրասենյակի միջև հաստատված համագործակցությունը:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ կանխարգելման օրակարգը ՀՀ առաջնայնությունների շարքում է և Հայաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ ներգրավվածությունը՝ ուղղված վաղ նախազգուշացման և գործողությունների գործիքակազմի ամպրապնդմանը, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքի և հումանիտար իրավունքի զարգացմանը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով բանաձևը՝ որպես ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ:

Անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ լիագումար նիստում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևի շրջանակներում Հայաստանի և Հատուկ խորհրդականի գրասենյակի միջև համագործակցության հեռանկարների շուրջ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930