ՌԲԿ-ն հաղորդում է, որ Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է զորակոչը ամբողջ օրացուցային տարվա ընթացքում իրականացնելու մասին օրինագիծ։
Օրինագծով առաջարկվում է զորակոչը անցկացնել հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Ըստ փոփոխությունների՝ այս ժամանակահատվածը կներառի ոչ միայն զինվորական հաշվառման և զորակոչի գրասենյակներ կանչվելը, այլև բժշկական զննումները, մասնագիտական հոգեբանական ստուգումները և զորակոչային հանձնաժողովների նիստերը։