Skip to main content

Փարաքարի մշակույթի տան վրա փակցված է Վալոդյա Գրիգորյանի լուսանկարը, կենտրոնական փողոցում սեւ ժապավեն է

Փարաքարի մշակույթի տան վրա փակցված է նախօրեին սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի լուսանկարը, կենտրոնական փողոցում սեւ ժապավեն է։

Այսօր ժամը 17–ից տեղի կունենա Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգիստը՝ Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում, Նաիրի 40 հասցեում (Երևանից դեպի օդանավակայանի խաչմերուկից աջ)։

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին, նույն վայրից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք առգրավվել են։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031