Skip to main content

Թրամփի դեմ մաhափորձի մեջ մեղադրվող տղամարդը մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ 2024 թվականի աշնանը (խմբ. Թրամփն այդ ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու էր) մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Ռայան Ռութը Ֆլորիդայի երդվյալ ատենակալների դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 23-ին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։

«Ռայան Ռութը, որը մեղադրվում է ԱՄՆ-ի՝ այն ժամանակ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կատարելու մեջ, մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով», — հաղորդել է հեռուստաալիքը։

Նրան մեղավոր են ճանաչել, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի դեմ մահափորձ կատարելու և Գաղտնի ծառայության աշխատակցի վրա հարձակվելու մեջ:

Հետագայում դատավորը պետք է որոշի, թե ինչ պատիժ կկրի մեղադրյալը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031